Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ակցիայի մասնակիցները ձվեր են նետել դատավորների ուղղությամբ, կան բերման ենթարկվածներ


Ոստիկանները Թբիլիսիի «Բաբիլո» ռեստորանի մոտ, 12-ը հունվարի, 2024թ․
Ոստիկանները Թբիլիսիի «Բաբիլո» ռեստորանի մոտ, 12-ը հունվարի, 2024թ․

Թբիլիսիում «Բաբիլո» ռեստորանի մոտ տեղի ունեցած բողքի ակցիայի ընթացքում 9 մարդ է բերման ենթարկվել, հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

«Ազատության» «Վրացական ծառայություն»-ը նշում է, որ հունվարի 12-ին ռեստորանում դատավորները կորպորոտիվ երեկո են անցկացրել, իսկ երեկոյին զուգահեռ ընդդիմադիր քաղաքացիները ռեստորանի դիմաց ակցիա են իրականացրել՝ դժգոհելով եվրոպամետ բողոքի ակցիաների մասնակիցներին կալանքի տակ պահելու Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշման դեմ։

Իրավիճակը տեղում մի քանի անգամ լարվել է, ոստիկանական ուժեր են տեղում կենտրոնացվել, ապա հատուկ ջոկատայիններ են բերվել։

Քաղաքացիները սկսել են ձվեր նետել ռեստորան մտնող և դուրս եկող դատավորների ուղղությամբ՝ նրանց անվանելով «ստրուկներ»։

Ոստիկանները հեռացրել են ցուցարարներին ռեստորանի մուտքի մոտից, ապա բերման ենթարկել մի քանիսին։

Վրաստանում 2024-ի վերջին լայնածավալ հակակառավարական բողոքի ակցիաներ էին ընթանում երկրում անցկացված խորհրդարանական ու նախագահական վերջին վիճահարույց ընտրությունների և եվրաինտեգրումից հրաժարվելու՝ կառավարության որոշման դեմ։ Ցույցերն ուղեկցվում էին բախումներով ու ձերբակալություններով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG