Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծննդյան և գալիք Նոր տարվա՝ 2025 թվականի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների ղեկավարների: Պուտինը, սակայն, չի շնորհավորել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:
Պուտինը շնորհավորել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի պապին, իսկ Եվրամիության երկրներից միայն Հունգարիայի վարչապետին:
Կրելմի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է նաև Հայաստանի վարչապետին ու նախագահին, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Հարավային Օսիայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Վենեսուելայի, Վիետնամի, Հնդկաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Կուբայի, Լաոսի, Մոնղոլիայի, Մյանմարի, Նիկարագուայի, Սերբիայի, Թուրքիայի, Եթովպիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդներին։
Բացի այդ, շնորհավորական ուղերձներ են ուղարկվել մի շարք օտարերկրյա պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարներին, այդ թվում՝ Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին։