Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին դատապարտել է Իսրայելի ավիահարվածները Գազայի հատվածում։
Ֆրանցիսկոս պապն իր ամենամյա սուրբծննդյան ուղերձում նշել է, որ սա պատերազմ չէ, «ուղղակի դաժանություն է»։
«Երեկ երեխաներ են ռմբակոծվել», - շաբաթ օրը ասել է Հռոմի պապը, որ վերջին շրջանում բավականին բաց է խոսում Իսրայելի գործողությունների մասին։
Իսրայելի կառավարությունը ավելի վաղ հրապարակայնորեն դատապարտել էր պոնտիֆիկոսին նրա հայտարարության համար, որով համաշխարհային հանրությանը հրավիրել էր ուսումնասիրել, թե արդյոք Գազայում ռազմական գործուղությունը պաղեստինցի ժողովրդի ցեղասպանություն է:
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելը պաշտպանում է իրեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի զինյալների դաժան գործողություններից։