Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի կողմից հնարավոր բռնաբարության վերաբերյալ հետաքննությունն՝ ապացույցների բացակայության պատճառով։
«2024 թվականի հոկտեմբերի 10-ին Ստոկհոլմի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում բռնաբարության և սեռական ոտնձգության երկու դեպքի կասկածանքով հետաքննությունը փակվել է՝ ապացույցների բացակայության պատճառով»,- ասված է Շվեդիայի դատախազության հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերին շվեդական Aftonbladet թերթը հայտնել էր, որ հոկտեմբերի 12-ին ոստիկանությունը բողոք է ստացել Ստոկհոլմի հյուրանոցներից մեկում բռնաբարության մասին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին։ Սրանից հետո իսպանական Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Մբապեն սոցիալական ցանցերում հերքել է իրադարձությանն իր հնարավոր մասնակցության մասին տեղեկությունը։
Ֆուտբոլիստն այդ ժամանակահատվածում գտնվել էր Շվեդիայի մայրաքաղաքում և այն հյուրանոցում, որտեղ ենթադրաբար տեղի է ունեցել հանցագործությունը։