Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը տասնյակ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի ճամբարներին


B-52
B-52

ԱՄՆ կենտրոնական հրամանատարական ուժերը կիրակի օրը մի քանի տասնյակ հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված խմբավորում) դիրքերին։

«ԻՊ առաջնորդների, ճամբարների դեմ այս հարվածները ԻՊ-ին թուլացնելու, ոչնչացնելու առաքելության մաս են՝ կանխելու ստեղծված իրավիճակից օգտվելու և Սիրիայում վերականգնվելու ԻՊ-ի գործողությունները», - ասված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարությունում։

Օգտագործելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի շարք միջոցներ, այդ թվում՝ B-52, F-15 և A-10 ռազմական ինքնաթիռներ, ԻՊ-ի ավելի քան 75 թիրախ է խոցվել։

CENTCOM-ը նաև նշել է, որ տարածաշրջանի դաշնակիցների և գործընկերների հետ միասին կշարունակեն ԻՊ-ին թուլացնելու գործողությունները՝ նույնիսկ Սիրիայում ակտիվ ժամանակահատվածում:

«Կասկած չպետք է լինի. մենք թույլ չենք տա, որ ԻՊ-ը վերականգնվի և օգտվի Սիրիայում ստեղծված իրավիճակից», - ասել է գեներալ Մայքլ Էրիկ Կուրիլան՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ԻՊ-ին աջակցող սիրիական բոլոր կազմակերպություններին։

ԱՄՆ-ը զորախումբ ունի Սիրիայում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար։

«Մենք հստակ գիտակցում ենք, որ ԻՊ-ը կփորձի օգտվել ցանկացած վակուումից՝ վերականգնելու իր կարողությունները։ Մենք դա թույլ չենք տա», - Սպիտակ տանը լրագրողներին նաև ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները գրավեցին Դամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիան։

Բայդենն Ասադի ռեժիմի տապալումը որակել է որպես «արդարության հիմնարար գործողություն»:

XS
SM
MD
LG