Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մի քանի օր է՝ հակակառավարական ցույցեր են տեղի ունենում ի նշան բողոքի Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը կասեցնելու իշխանությունների որոշման։
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ անցած օրերին արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։
Այս թեմայի շուրջ «Ազատություն»-ը զրուցել է հայ- վրացական «Ալիք մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանի հետ:
«Ազատություն». - Կանվանեի՞ք Վրաստանում մթնոլորտը հեղափոխական, նախահեղափոխական:
Խառատյան. - Այն, որ բավական լայն զանգվածային փողոցային միջոցառումներ ենք տեսնում, նոր չէ: Ապրիլ, մայիս ամիսներին մենք ունեցել ենք էլ ավելի բազմամարդ հանրահավաքներ, բայց ուշագրավ է, որ փողոցը չի հանդարտվում, և ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ անգամ այս վիճելի և լեգիտիմության հետ խնդիրներ ունեցող ընտրությունից հետո, երբ այս մասշտաբի հանրահավաքներ չկային հետընտրական օրերին, ինչին սովորաբար ականատես ենք լինում, ինձ մոտ է տպավորություն է, որ գործող քաղաքական մեծամասնությանը կրակի վրա էլ ավելի շատ յուղ լցնելու մարտավարություն է ընտրել: Հայտնի հայտարարության, որ Վրաստան մինչև 2028-29 թվեր սառեցնում է Եվրամիության հետ բանակցությունները, շատ ավելի, կարելի է ասել, կոնկրետ նյարդի է դիպել և դեռևս որևէ կենտրոնից չկառավարվող հանրային լուրջ միջոցառումներ ունենք, որը որևէ ընդդիմադիր ուժի ղեկավարածը չէ, որը առավելապես ունի երիտասարդների, քաղաքացիական հասարակության և ակտիվ քաղաքացիների պոռթկման դրսևորում: Բայց եթե դիտարկելու լինենք վերջին 5 օրվա դինամիկան, հայտարարություն անմիջապես հետո մենք ունեցանք ամենամեծ բազմամարդ հանրահավաքը՝ 100 հազարն անցած տարբեր հաշվարկներով, ու տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Ես կզգուշանայի նախահեղափոխական կամ հեղափոխական անվանել այս գործընթացները բայց պարզ է, որ փողոցը չի հանդարտվում:
«Ազատություն». - Երբ ասում եք՝ յուղ են լցնում կրակի վրա, նկատենք միտումնավո՞ր է բորբոքվում:
Խառատյան. - Էդպիսի տպավորություն է ստեղծվում, եթե նայելու լինենք այս հայտարարությանը, արդեն կարող ենք ասել, որ ապրիլ-մայիս ամիսներին, երբ հայտնի օրենքն ընդունվեց, որի պատճառով կրկին հանրահավաքներ էին տեղի ունենում, մասնավորապես քաղաքացիական հասարակության կարողությունը նվազեցնելուն միտված օրենքը, ռուսական օրենքի նմանությամբ, էն ժամանակ էլ խոսվում էր այն մասին, որ այսպես ուզում են փուկսը թողնել ժողովրդի: Այսինքն՝ թույլ տան, որպեսզի ապրիլ-մայիսին լինի, որպեսզի ընտրություններն ընդառաջ և փողոցը հոգնած լինի: Հիմա էլ էնպիսի տպավորություն էր, որ դեպի Նոր տարի ասում են.... միևնույն է դժվար է պատկերացնել, չնայած որևէ բան կանխատեսել հնարավոր չի: Սա մի տրամաբանություն է, որ կարելի է բացատրել իշխանության վարքագիծը: Երկրորդը, փաստացի ուղիղ առճակատման գնալն է Արևմուտքի հետ, որտեղից պարբերաբար լսում ենք հայտարարություն առ այն, որ փաստացի այս ընտրություններն ընդունելի չեն, միջազգային հետաքննության կոչեր են արվում, Եվրոպական խորհրդարանը քվեարկեց այս ընտրությունները չճանաչելու կողմ, տեսանք եվրոպացի խորհրդարանական, որոնք հայտնվեցին Թբիլիսիում և մասնակցում էին հանրահավաքներին, այսինքն, դրան ի պատասխան «Վրացական երազանք»-ը փաստացի ասում է, չեք ուզում, կամ այդպես եք պահում ձեզ, մենք ընդհանրապես ձեզ հետ չենք խոսում: Բայց բնականաբար քանի որ այս ընտրությունը, այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական ընտրության մասին են դարձել, ապա Ռուսաստան և Արևմուտք հակադրության շարունակում է ակտուալ լինել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.