ԱՄՆ նախագահի վարչակազմն առաջին անգամ պաշտոնապես հաստատեց՝ Ուկրաինայի համար վերացրել է ATACMS բալիստիկ հրթիռների օգտագործման սահմանափակումները։
«Հենց հիմա նրանք [ուկրաինացիները] հնարավորություն ունեն օգտագործելու ATACMS հրթիռներ՝ հրատապ անհրաժեշտության դեպքում ինքնապաշտպանության համար: Եվ հիմա դա տեղի է ունենում Կուրսկի և Կուրսկի շրջանի մոտ», - երկուշաբթի օրը, ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նոյեմբերի 17-ին արևմտյան մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ Բայդենի վարչակազմը թույլատրել է ուկրաինացիներին ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կողմից հյուսիսկորեացի զինվորականների օգտագործմանը։
Այս հայտարարություններին, սակայն, պաշտոնական, հրապարակային հաստատում չէր եղել։
Կրեմլը հայտարարել էր, որ ամերիկյան սպառազինությամբ Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների խոցման սահմանափակումները վերացնելով Վաշինգոնը սրում է պատերազմը Ուկրաինայում։