Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանն այսօր կառավարության նոր կազմը կհաստատի, երեք նախարարներ, այդ թվում՝ ԱԳ նախարարը, փոխվում են


Մակա Բոչորիշվիլի, Իրակլի Կոբախիձե, Անրի Օխանաշվիլի, Դավիթ Սոնգուլաշվիլի, Թբիլիսի, 25-նոյեմբերի, 2024թ․
Մակա Բոչորիշվիլի, Իրակլի Կոբախիձե, Անրի Օխանաշվիլի, Դավիթ Սոնգուլաշվիլի, Թբիլիսի, 25-նոյեմբերի, 2024թ․

Վրաստանի նոր կառավարությունում կփոխվեն արտաքին գործերի, արդարադատության և գյուղատնտեսության նախարարները, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ նշելով, որ խորհրդարանն այսօր կհաստատի կառավարության նոր կազմը։

Արտգործնախարարի պաշտոնում Իլյա Դարչիաշվիլիին, ով այս պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի ապրիլի 4-ից, կփոխարինի Մակա Բոչորիշվիլին։

Բոչորիշվիլին 2020-24 թվականներին խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն էր։

Իրակլի Դարչիաշվիլի, Մակա Բոչորիշվիլի
Իրակլի Դարչիաշվիլի, Մակա Բոչորիշվիլի

Արդարադատության նախարարի պաշտոնում Ռատի Բրեգաձեին կփոխարինի Անրի Օխանաշվիլին։

Բրիգաձեն կառույցը ղեկավարում էր 2021 թվականի ապրիլի 1-ից։

Օխանաշվիլին նախորդ խորհրդարանում եղել է Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը։

Ռատի Բրեգաձե, Անրի Օխանաշվիլի
Ռատի Բրեգաձե, Անրի Օխանաշվիլի

Գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին կփոխարինի Օթար Շամուգիային։

Շամուգիան գյուղնախարար էր նշանակվել 2022-ի փետրվարի 9-ին։

Սոնգուլաշվիլին 2020-24 թվականներին եղել է խորհրդարանի տնտեսության և տնտեսական քաղաքականության ոլորտային հանձնաժողովի նախագահը։

Օթար Շամուգիա, Դավիթ Սոնգուլաշվիլի
Օթար Շամուգիա, Դավիթ Սոնգուլաշվիլի

Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել նախկին նախարարներին՝ նշելով, որ երեքն էլ կշարունակեն ծառայել բարձր պաշտոններում։

«Մանրամասները կհայտնեմ ավելի ուշ»,- ասել է վարչապետը։

Խորհրդարանի նիստը կմեկնարկի այսօր ժամը 12-ին։ Ընդդիմությունը չի ընդունում մեկ ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հոկտեմբերի 26-ից մայրաքաղաքում բողոքի ցույցեր են ընթանում։ Այսօրվա նիստին ընդառաջ ընդդիմադիրներն արդեն խորհրդարանի շենքի մոտ են։

XS
SM
MD
LG