Մատչելիության հղումներ

Վրաստանում նոր նախագահ կընտրեն 2025-ի հունվարին․ Կոբախիձե


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքվում, 13-ը նոյեմբերի, 2024թ․
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքվում, 13-ը նոյեմբերի, 2024թ․

Վրաստանում նոր նախագահ կընտրեն 2025 թվականի հունվարին, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«[Երկրում] ամեն ինչ խաղաղ է և հանգիստ։ Կամփոփվեն [խորհրդարանական] ընտրությունների արդյունքները, իսկ դրանից հետո ՝ տասներորդ օրը տեղի կունենա խորհրդարանի [առաջին] նիստը։ Սրանից հետո կսկսվի խորհրդարանական կյանքը, և շուտով, ամենայն հավանականությամբ հունվարի սկզբին, տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Դրան կհաջորդի նախագահի երդմնակալությունը», - Բաքվում լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Վրաստանում առաջին անգամ նախագահին ընտրելու է ոչ թե Վրաստանի բնակչությունը, այլ Ընտրական կոլեգիան, որի կազմում կընդգրկվեն 300 անդամներ, այդ թվում՝ օրենսդիրներ։

Գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի բացառել իր թեկնածության առաջադրումը։ Իշխող «Վրացական երազանք»-ն ավելի վաղ հայտարարել է, որ դեռ չունեն նախագահի իրենց թեկնածուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG