Մատչելիության հղումներ

Ձերբակալման օրդեր՝ Իսրայելի վարչապետի, պաշտպանության նախկին նախարարի և «Համաս»-ի պաշտոնյաների համար


Հինգշաբթի օրը Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, նրա պաշտպանության նախկին նախարարի և «Համաս»-ի պաշտոնյաների համար՝ մեղադրելով նրանց ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ կապված Գազայում պատերազմի և 2023 թվականի հոկտեմբերյան հարձակումների հետ։

Որոշումը Նեթանյահուին և մյուսներին վերածում է միջազգային հետախուզման մեջ գտնվող կասկածյալների և, ամենայն հավանականությամբ, ավելի կմեկուսացնի նրանց և կբարդացնի ավելի քան մեկ տարի տևող պատերազմի հրադադարի շուրջ բանակցությունները: Սակայն դրա գործնական հետևանքները կարող են սահմանափակ լինել, քանի որ Իսրայելը և նրա գլխավոր դաշնակիցը՝ Միացյալ Նահանգները, դատարանի անդամ չեն, իսկ «Համաս»-ի մի քանի պաշտոնյաներ սպանվել են հակամարտության ընթացքում:

Իսրայելի վարչապետի գրասենյակը դատապարտել է դատարանի որոշումը՝ այն որակելով «հակասեմական», մինչդեռ «Համաս»-ն ասել է, որ Նեթանյահուի և Գալանտի վերաբերյալ օրդերները «կարևոր պատմական նախադեպ» են:

Միացյալ Նահանգները հիմնովին մերժում է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին ձերբակալելու օրդերներ տրամադրելու՝ Միջազգային քրեական դատարանի որոշումները։ Մինչդեռ Եվրամիության արտաքին քաղաքականության հեռացող ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ Միջազգային քրեական դատարանի ձերբակալման օրդերները «պարտադիր» են Միության բոլոր անդամ երկրների համար և պետք է կատարվեն:

«Դա քաղաքական որոշում չէ: Դա դատարանի, արդարադատության դատարանի, միջազգային դատարանի որոշում է: Եվ դատարանի որոշումը պետք է հարգվի և կատարվի», - ասել է Բորելը:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG