Մատչելիության հղումներ

Կիևը Վրաստանի իշխանություններին կոչ է արել «չգնալ բելառուսական ճանապարհով»


Կիևը Վրաստանի իշխանություններին կոչ է արել «չգնալ բելառուսական ճանապարհով» և հետաքննել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում կեղծիքների մասին հաղորդումները։

«Կչ ենք անում Վրաստանի կառավարությանը չգնալ բելառուսական ճանապարհով՝ դեպի ինքնիշխանության և անկախության կորուստ», - ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Կիևն ուշադրություն է հրավիրել դիտորդների արձանագրած խախտումների վրա՝ նշելով, որ դրանք անհամատեղելի են դեպի ԵՄ և ՆԱՏՕ տանող ճանապարհի հետ։

Մեկնաբանելով Վրաստանում ընտրությունների արդյունքները՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ «Ռուսաստանը հաղթել է» երկրում։

  • Վրաստանի նախագահը և ընդդիմադիր կուսակցությունները չեն ընդունում նախորդ շաբաթ օրը կայացած ընտրությունների արդյունքները, պնդում են, թե ձայների 54 տոկոսը ստացած իշխող «Վրացական երազանք»-ի օգտին մոտ 300 հազար ձայն է կեղծվել։
  • Երկրի իրավապահ մարմինների տվյալներով՝ ընտրական հնարավոր հանցանքների 47 քրեական գործ է քննվում։

Քվեատուփի մեջ քվեաթերթիկներ լցնելու տարածված տեսանյութի հետքերով երկու անձ է բերման ենթարկվել։

XS
SM
MD
LG