Մատչելիության հղումներ

Պենտագոն. Հյուսիսային Կորեայի փոքրաթիվ զորքեր գտնվում են Կուրսկում


Հյուսիսային Կորեայի «փոքրաթիվ զորքեր» տեղակայվել են Ռուսաստանի Կուրսկի մարզում, հայտարարել է Պենտագոնը՝ մտահոգություն հայտնելով, որ դրանք կօգտագործվեն ուկրաինական ստորաբաժանումների դեմ մարտերում:

«Նշաններ կան, որ մի փոքր մասն արդեն գտնվում է Կուրսկի շրջանում, և ևս մի քանի հազարը կամ գրեթե այնտեղ են, կամ պետք է շուտով հասնեն», - ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը:

Ռայդերը հավելել է, որ Պենտագոնը տեղեկություն չունի, որը կհաստատի Ուկրաինայի տարածքում հյուսիսկորեական զորքերի ներկայությունը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ անհանգստացած է Կուրսկում այդ զորքերի առկայությամբ՝ հավելելով, որ ուկրաինական ուժերը պետք է պատասխան գործողություններ ձեռնարկեն, եթե Հյուսիսային Կորեայի զորքերը մտնեն ուկրաինական տարածք։

  • Փհենյանը հրաժարվում է մեկնաբանել պնդումները, թե զինվորներ է ուղարկել Ռուսաստան։
  • Անցած շաբաթ Հարավային Կորեայի արտգործնախարարություն էր կանչվել երկրում Ռուսաստանի դեսպանը՝ պահանջելով անհապաղ դուրս բերել հյուսիսկորեացի զինվորներին Ռուսաստանից ու դադարեցնել համագործակցությունը նրանց հետ։ Ավելի վաղ Հարավային Կորեայի հետախուզությունը հայտարարել էր, թե Փհենյանը պատրաստվում է 12 հազար զինվոր ուղարկել Մոսկվա, և որ նրանցից 1500-ն արդեն ժամանել են Ռուսաստան։
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երկուշաբթի օրը հայտարարեց՝ ռազմական դաշինքը հաստատում է, որ Մոսկվան հյուսիսկորեական զորքեր է տեղակայել Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Կուրսկի շրջանում:

XS
SM
MD
LG