Ռուսաստանի պետդուման վավերացրեց Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի չորս ամիս առաջ կնքած ռազմավարական համագործակցության պայմանագիրը։
Փաստաթղթի հոդվածներից մեկում նշվում է՝ եթե կողմերից որևէ մեկը ռազմական հարձական ենթարկվի այլ պետության կամ պետությունների կողմից և հայտնվի պատերազմում, մյուսն անհապաղ ռազմական և այլ աջակցություն կցուցաբերի։
Ըստ էության ռազմական դաշինք ենթադրող փաստաթղթի վավերացումը հաջորդում է Կիևի պնդումներին, թե Հյուսիսային Կորեան ոչ միայն զինամթերք այլ նաև մարդուժ է ուղարկում Ռուսաստան։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այս տեղեկությունները հակասական է որակել՝ հորդորելով թերահավատորեն դրանց վերաբերվել։