Մատչելիության հղումներ

Գյումրիի ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամները ներկայացրել են մանդատներից հրաժարվելու արձանագրությունը


Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ ավագանու «Բալասանյան» դաշինքի 14 անդամները, այդ թվում և Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը մանդատներից հրաժարվելու արձանագրությունը ներկայացրել են ընտրատարածքային հանձնաժողով։

Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականի մասին:

Չնայած հրաժարականի մասին լուրերը սկսեցին պտտվել դաշինքի հետ սերտորեն առնչվող նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ քրեական վարույթի հարուցումից անմիջապես հետո, բայց այս ընթացքում ոչ Բալասանյանները, ոչ քաղաքապետը, ոչ էլ ավագանու անդամները որևէ կերպ չեն բացատրել, թե ինչու են հերթական ընտրություններից երկու տարի առաջ հրաժարվում Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի կառավարումից։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG