Մատչելիության հղումներ

ԱԺ-ն վավերացրեց սահմանազատման կանոնակարգը


Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ
Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ

Ազգային ժողովն այսօր 67 կողմ ձայնով վավերացրեց հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը։

Հարցի քննարկումը խորհրդարանը սկսել էր երեկ՝ առանց ընդդիմության։ Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցի ո՛չ քննարկմանը, ո՛չ քվեարկությանը։

Մինչ հիմնական զեկուցող, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ կներկայացներ նախագիծը՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները վերահաստատեցին իրենց բացասական դիրքորոշումը, ապա լքեցին դահլիճը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը երեկ հայտարարեց, որ իրենց մտահոգությունները ոչ թե փարատվել, այլ ամրապնդվել են, որ կանոնակարգի վավերացումը հակասում է Հայաստանի պետական շահին:

Փաստաթուղթը նախատեսում է, թե ինչպես պետք է իրականացվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը: Միակ հիմնական սկզբունքը, որ այնտեղ ամրագրված է 91 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է, բայց առանց հստակ քարտեզների:

XS
SM
MD
LG