Մատչելիության հղումներ

ՌԴ-ն 2024-ի առաջին վեց ամիսներին ավելի շատ միգրանտների է արտաքսել, քան ողջ 2022-ին


Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցները «Վոստոկ» առևտրի կենտրոնում ստուգում են մարդկանց փաստաթղթերը, 15-ը հոկտեմբերի, 2024թ․
Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցները «Վոստոկ» առևտրի կենտրոնում ստուգում են մարդկանց փաստաթղթերը, 15-ը հոկտեմբերի, 2024թ․

Ռուսաստանն այս տարվա առաջին վեց ամիսներին երկրից արտաքսել է մոտ 86 հազար միգրանտների՝ ավելի շատ, քան ողջ 2022-ին, հաղորդում է "Важные истории" կայքը՝ ուսումնասիրելով դատական որոշումները։

Ամենից հաճախ օտարեկրացիներին վտարում են ներգաղթի, Ռուսաստանում բնակության օրենքները խախտելու, կամ ապօրինի աշխատանքային գործունեության համար։

Ներգաղթյալների դեմ սահմանափակումները խստացվեցին անցած մարտից, երբ մի խումբ զինված տղամարդիկ, անկանոն կրակ բացելով, ներխուժեցին «Կրոկուս հոլ»։

Շուրջ 145 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչությունից հետո իրավապահները ձերբակալեցին տասը կասկածյալների, այդ թվում՝ ենթադրաբար հարձակումն իրակացրած չորս անձանց։ Չորսն էլ, ըստ պաշտոնական աղբյուրների, օտարերկրյա քաղաքացիներ էին։

Արյունալի այդ օրվանից հետո Ռուսաստանի Պետդուման փոփոխություն է մտցրել ներգաղթյալների մասին օրենքներում՝ հստակ դրույթներ ամրագրելով նրանց վտարելու համար։

Ռուսաստանյան ավելի քան 20 ռեգիոններում էլ տեղական իշխանություններն արգելել են օտարեկրացիներին աշխատանքի վերցնել սննդի կամ ծառայությունների մատուցման ոլորտներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG