Մատչելիության հղումներ

Ալիևը քննադատել և հեգնել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ-ի դիտորդներին և նրանց գործունեությունը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր վերստին հայտարարել է՝ Հայաստանի տարածքում ԵՄ-ի դիտորդական առաքելության գործունեությունն անընդունելի է և անվստահություն է առաջացնում Բաքվի և Բրյուսելի միջև հարաբերություններում։

Ադրբեջանի առաջնորդը եվրոպացի դիտորդների գործունեությունն անվանել է «հեռադիտակային դիվանագիտություն»։

«Ո՞րն էր առաքելության ժամկետը երկարաձգելու, նրանց թվաքանակն ավելացնելու անհրաժեշտությունն՝ այն էլ առանց Բաքվի հետ խորհրդակցելու», - Բաքվում ընդունելով Բելգիայի նորանշակ դեսպան Ժյուլիեն դե Ֆրեպոնի հավատարմագրերը՝ հայտարարել է Ալիևը։

Ալիևը միաժամանակ գոհունակությամբ է խոսել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցություննների արդյուքների մասին և պնդել, որ «հայկական կողմն է որոշել չշարունակել բրյուսելյան գործընթացը»։

Եվրամիության պաշտոնյաները, պաշտոնական Երևանը դեռևս չեն արձագանքել Ադրբեջանի նախագահի այս հայտարարություններին։

Օրերս Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետի Քերիմ Վալիևն էր նաև ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականի հետ հանդիպման ժամանակ դժգոհել, թե դիտորդների տեղակայումը Հայաստանի տարածքում սրում է իրավիճակը Հարավային Կովկասում, խոչընդոտում հայ - ադրբեջանական կարգավորմանը։

Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականի այդ հայտարարությունը հնչեց պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Կալիբեր» կայքի այն հրապարակման ֆոնին, թե եվրոպացի դիտորդները և հայ զինվորականները համատեղ «լրտեսում են Ադրբեջանի տարածքը՝ հնարավոր նոր սադրանքի» նախապատրաստման համար:

Եվրամիության առաքելությունը կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները։

Շաբաթ օրն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը պետք է շարունակի կատարել կայունության դերակատարությունը, քանի դեռ դրա կարիքը կա։

ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարին՝ երկու տարով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG