Իսրայելի զինված ուժերն այսօր վաղ առավոտյան նոր հարվածներ են հասցրել «Հեզբոլա»-ի հարավային շտաբի ուղղությամբ Բեյրութում և արևելյան Լիբանանի Բեքաա հովտում:
Իսրայելը նախօրեին հարվածել էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին: Իսրայելական կողմը հայտարարում է, թե թիրախավորել է «Հեզբոլա»-ի կենտրոնակայանը։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների, ուղղված էր «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի դեմ:
Իսրայելական լրատվամիջոցները սեպտեմբերի 28-ին հայտնել են, որ Նասրալլայի դուստրը՝ Զեյնաբ Նասրալլան, սպանվել է։ «Հեզբոլա»-ն չի հաստատել տեղեկությունը:
Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ թիրախ են դարձել «Հեզբոլա»-ի բարձրագույն հրամանատարները:
«Կարծում եմ, որ դեռ վաղ է ասել... Երբեմն նրանք թաքցնում են փաստը, երբ մենք հաջողության ենք հասնում», - լրագրողներին ասել է իսրայելցի պաշտոնյան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք սպանվել է Նասրալլան: