Մատչելիության հղումներ

Գազայի մզկիթի և դպրոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել


Գազայի հատված, արխիվ
Գազայի հատված, արխիվ

Հոկտեմբերի 6-ի առավոտյան Իսրայելի օդային հարձակման հետևանքով Գազայի կենտրոնում առնվազն 24 մարդ է զոհվել, 93-ը՝ վիրավորվել, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։

Հարձակումը տեղի է ունեցել Դեյր ալ-Բալահ քաղաքի դպրոցի և մզկիթի վրա, որտեղ պատսպարվում են տեղահանված մարդիկ, ասված է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի վերահսկողությամբ գործող ղեկավարության հայտարարության մեջ:

  • Գազայում զոհերի թիվը աճում է՝ մոտենալով 42 հազարին՝ ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության: Անկլավի երկու միլիոնից ավելի բնակիչներ տեղահանվել են։
  • Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է մեկ տարի առաջ, երբ ծայրահեղական «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

XS
SM
MD
LG