Մատչելիության հղումներ

Պուտինը ծրագրում է հարձակվել Ուկրաինայի միջուկային օբյեկտների վրա. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է գալիս ելույթով, Նյու Յորք, ԱՄՆ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է գալիս ելույթով, Նյու Յորք, ԱՄՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ում հայտարարել է, թե տեղեկություններ է ստացել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հարձակվել Ուկրաինայի միջուկային օբյեկտների՝ ատոմակայանների և ենթակառուցվածքների վրա՝ դրանք էներգացանցից անջատելու համար:

Այսօր ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ Զելենսկին նշել է, որ վերջերս «հետախուզության կողմից ևս մեկ անհանգստացնող զեկույց է ստացել», որի համաձայն Ռուսաստանը օգտագործում է արբանյակներ՝ Ուկրաինայի ատոմային ենթակառուցվածքների մասին պատկերներ և մանրամասն տեղեկություններ հավաքելու համար:

«Ցանկացած հրթիռային կամ անօդաչու սարքի հարված, էներգետիկ համակարգում ցանկացած լուրջ միջադեպ կարող է հանգեցնել միջուկային աղետի, և այդպիսի օր երբեք չպետք է լինի», -ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է՝ Մոսկվային պետք է հասկացնել տալ, ինչը «մասամբ կախված է ագրեսորի վրա ճնշում գործադրելու ձեր վճռականությունից»։

«Եթե, Աստված չանի, Ռուսաստանը միջուկային աղետ առաջացնի մեր ատոմակայաններից մեկում, ճառագայթումը չի ճանաչելու պետական սահմաններ», - Նյու Յորքում ՄԱԿ-ի ամենամյա վեհաժողովի ժամանակ հավելել է Վլադիմիր Զելենսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG