Մատչելիության հղումներ

Փեզեշքիան. Իսրայելի արշավը Լիբանանից «կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի»


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, արխիվ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, արխիվ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախազգուշացրել է՝ Իսրայելի օդային արշավը Լիբանանից «կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի»:

CNN-ին տված հարցազրույցում Իրանի նորընտիր նախագահը շեշտել է՝ Թեհրանն աջակցում է Լիբանանի քաղաքական և ռազմական առաջատար ուժ «Հեզբոլա»-ին, քանի որ խմբավորումը «միայնակ չի կարող» դիմակայել հարձակումներին։

«Կա վտանգ, որ (Լիբանանում) տեղի ունեցող իրադարձությունների կրակը կտարածվի ողջ տարածաշրջանում», - ասել է Փեզեշքիանը։

Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվն անցել է 550-ից:

Իսրայելի բանակը հայտարարել է, որ երկուշաբթի օրը օդային հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի դիրքերին։ Լիբանանի իշխանությունները սա ամենամահաբեր օրն են համարել ու ամենազանգվածային հարձակումը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից հետո իրավիճակը սրվեց նաև Իսրայելի և Լիբանանի սահմանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG