Քիչ առաջ Լիբանանում նոր պայթյուններ են հնչել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գործակալությունը հայտնում է առնվազն երկու նոր պայթյունների մասին՝ մեկը՝ երկրի հարավային շրջաններում, մյուսը՝Բեյրութի հարավային արվարձանում։
Լրատվամիջոցի աղբյուրները պնդում են, որ պայթել են «Հեզբոլա»-ին պատկանող հեռահաղորդակցության միջոցները։
Արդյոք խոսքը կրկին փեյջերների մասին է՝ չի հստակեցվում։
«Պայթյուններից մեկը տեղի է ունեցել երեկվա հարձակման զոհերից մեկի հուղարկավորության վայրում», - փոխանցում է Reuters-ը:
Երեկ Լիբանանում և Սիրիայի որոշ հատվածներում գրեթե միաժամանակ հազարավոր փեյջերների պայթյունների հետևանքով, ըստ վերջին տվյալների, առնվազն 11 զոհ կա, մոտ 3 հազար վիրավոր: