Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Կիևում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ մամուլի համատեղ ասուլիսում հայտնել է, որ Կուրսկի մարզում ռուսական ուժերը հակահարձակման են անցել, ինչը Ուկրաինան ակնկալում էր։
«Ռուսները սկսել են հակահարձակողական գործողությունները։ Այն ընթանում է մեր ուկրաինական ծրագրի համաձայն։ Ինչ վերաբերում է Բելառուսին, մենք նկատել ենք ուժերի կուտակում։ Դա երկար ժամանակ ենք տեսնում, այդ գործընթացը վերահսկելի է», - նշել է Զելենսկին։