Մատչելիության հղումներ

Թեհրանը վերստին հայտարարում է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխության


Իրանը ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության, այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին լրագրողների հետ զրույցում։

«Իրանն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում, և մենք ողջունում ենք տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում: Այդ շրջանակը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»,- ասել է իրանցի դիվանագետը։

«Մենք նաև հստակորեն մեր անհամաձայնությունն ենք հայտնում միջազգային սահմանների փոփոխությանը», - Իրանի պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Նասեր Քանանին։

Այս հայտարարությունից մի քանի օր առաջ էլ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էր ընդգծել՝ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է։

XS
SM
MD
LG