Մատչելիության հղումներ

Կամչատկայում Մի-8 ուղղաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 17 դի


Ռուսաստանի ԱԻՆ փրկարարները Կամչատկայում Մի-8 ուղղաթիռի կործանման վայրում հայտնաբերել են 17 մարդու դի։

Որոնողական աշխատանքները շարունակվում են, հաղորդել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Կամչատկայում՝ Վաչկաժեց հրաբխի մոտ, Մի-8 ուղղաթիռ է անհետացել։ Ուղղաթիռում 22 մարդ է եղել՝ 19 ուղևոր և անձնակազմի երեք անդամ։

«Վիտյազ-Աերո» ավիաընկերության ուղղաթիռն, ըստ Baza տելեգրամյան ալիքի, պետք է հրաբխի մոտից վերցներ 19 հոգանոց զբոսաշրջիկների խումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG