Մուտքը Կուրչատով քաղաք, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը, կսահմանափակվի, հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
Նրա խոսքով՝ քաղաքի բնակիչները, որոնք գրանցում ունեն, կկարողանան ազատորեն մուտք գործել Կուրչատով, մյուսներին անհրաժեշտ կլինեն անցագրեր։
Օգոստոսի 27-ին ատոմակայան կատարած այցի ընթացքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ Կուրսկի ԱԷԿ-ը խոցելի է հրետանային կրակի և դրոնների հարվածների համար։
Ուկրաինական բանակը Ռուսաստանի Կուրսկի շրջան է մտել օգոստոսի 6-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից գրեթե երկուսուկես տարի անց։ Այդ օրվանից տեղում մարտերը շարունակվում են։ Ուկրաինայի զինված ուժերը պնդում են, որ վերահսկում են տասնյակ բնակավայրեր։
Կուրսկի մարզում դաշնային արտակարգ իրավիճակ է։ Պաշտոնական տվյալներով՝ սահմանամերձ շրջաններից տարհանվել է ավելի քան 130 հազար մարդ։