Մատչելիության հղումներ

Կուրսկի ԱԷԿ-ը խոցելի է. Գրոսսի


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին, արխիվ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին, արխիվ

Կուրսկի ատոմային էլեկտրակայանը խոցելի է հրետանային կրակի և դրոնների հարվածների համար, այսօր ատոմակայան կատարած այցի ընթացքում հայտարարել է ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

«Կուրսկի ԱԷԿ-ի առանձնահատկությունը դրանում տեղադրված միջուկային ռեակտորի տեսակն է։ Ի տարբերություն ավելի նոր ռեակտրոներին՝ այն չունի պաշտպանիչ շերտ։ Դա նշանակում է, որ ռեակտորի ակտիվ հատվածը, ըստ էության, գտնվում է սովորական շենքի տանիքի տակ», - նշել է ԱԷՄԳ-ի ղեկավարը։

  • Կուրսկի ԱԷԿ-ը գտնվում է Կուրչատով քաղաքում, որը ռազմաճակատի գծից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG