Մատչելիության հղումներ

Telegram-ի հիմնադրի ձերբակալությունը քաղաքական չէ. Մակրոն


Ֆրանսիայի նախագահ Էմմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է՝ Telegram-ի (Տելեգրամ) հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը քաղաքական չէ։

«Ֆրանսիայի տարածքում Telegram-ի հիմնադրի ձերբակալությունն իրականացվել է շարունակվող հետաքննության շրջանակներում։ Դա ոչ մի դեպքում քաղաքական որոշում չէ։ Որոշումը պետք է կայացնեն դատավորները»,- X-ում գրել է Ելիսեյան պալատի ղեկավարը։

Դուրովը օրերս է ձերբակալվել Փարիզի օդանավակայանում։

Տելեգրամն, անդրադառնալով նրա ձերբակալմանը, նշել է, որ ընկերության գործադիր տնօրենը թաքցնելու ոչինչ չունի, որ նա հաճախ է շրջում Եվրոպայով, իսկ սոցցանցը համապատասխանում է ԵՄ օրենքներին, այդ թվում՝ թվային ծառայությունների մասին օրենքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG