Մատչելիության հղումներ

Պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը փախել է Ուկրաինայից՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար


Ուկրաինայի Գրագույն ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը փախուստի է դիմել երկրից՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար․ պատգամավորը կասկածվում է իրավապահների և զինվորականի վրա հարձակման մեջ։

Իրավապահները քրեական գործ են հարուցել՝ պարզելու, թե ինչպես է Դմիտրուկը հատել սահմանը, ով է նրան օգնել այդ հարցում։

Ըստ քննիչների՝ Օդեսայում գտնվելու ժամանակ Դմիտրուկը մի խումբ մարդկանց հետ հարձակվել է իրավապահ մարմինների աշխատակցի վրա և փորձել գողանալ նրան ամրացված զենքը։ Մեկ այլ դրվագով պատգամավորը մեղադրվում է զինվորականին հարվածներ հասցնելու մեջ։

Ինքը՝ Դմիտրուկը, ով հրապարակայնորեն քննադատել է ուկրաինական զինված ուժերի ներխուժումը Ռուսաստանի Կուրսկի մարզ, պնդել է, որ մեղադրանքները «ամբողջովին հորինված պատմություն են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG