Մատչելիության հղումներ

Նոր մեղադրանքներ՝ Ադրբեջանում կալանքի տակ գտնվող լրագրող Նարգիզ Աբսալամովայի դեմ


Նարգիզ Աբսալամովան, արխիվ
Նարգիզ Աբսալամովան, արխիվ

Ադրբեջանում նոյեմբերի 30-ից կալանքի տակ գտնվող լրագրող Նարգիզ Աբսալամովայի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել, նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում, այս մասին հայտնել է նրա փաստաբան Շախլա Գումբատովան։

Լրագրողը՝ Abzas media անկախ լրատվամիջոցի իր մի խումբ գործընկերների հետ միասին մեղադրվում է ֆինանսական ծանր հանցանքների, այդ թվում՝ մաքսանենգության, հարկերից խուսափելու, հանցավոր ճանապարհով դրամական միջոցներ ստանալու համար։

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների անվան հետ կապվող մի շարք աղմկահարույց կոռուպցիոն գործարքներ բացահայտած լրագրողները կտրականապես հերքում են բոլոր մեղադրանքները և պնդում, որ իրենց նկատմամբ բռնաճնշումների ետևում անձամբ նախագահ Իլհամ Ալիևն է կանգնած, որի ապօրինի եկամուտների մասին թերթը բազմաթիվ հոդվածներ է հրապարակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG