Մատչելիության հղումներ

Ռուսաստանի մի շարք շրջաններ ենթարկվել են ուկրաինական ԱԹՍ հարձակումների


Սումի, 12-ը օգոստոսի, 2024թ․
Սումի, 12-ը օգոստոսի, 2024թ․

Անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանի Կուրսկի, Բելգորոդի, Նիժնի Նովգորոդի, Վոլգոգրադի, Բրայնսկի, Օռլովի ու Ռոստովի մարզերը ենթարկվել են ուկրինական անօդաչու թռչող սարքերի տարբեր ինտենսիվության հարձակումների։

Վորոնեժի և Նիժնի Նովգորդի մարզերում, ըստ ռուսական Տելեգրամ ալիքների, թիրախավորվել են ավիաբազաներ։ Պաշտոնական մեկնաբանություններ չկան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ուկրաինակական ինքնաթիռային տիպի 117 ԱԹՍ-ներ և 4 մարտավարական հրթիռներ են ոչնչացվել։

Հետևելով Կուրսկի մարզին՝ Բելգորոդի մարզում ևս արտակարգ դրություն է հայտարարվել կապված ուկրաինական ուժերի գործողությունների հետ։

Կուրսկում արտակարգ դրություն էր հայտարարվել մեկ շաբաթ առաջ, երբ ուկրաինական ուժերը մտան այդ մարզի տարածք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG