Մատչելիության հղումներ

Ռուսական և ուկրաինական կողմերը հաղորդում են ԱԹՍ հարվածների մասին


Անցած գիշեր Ուկրաինան ռուսական ուժերի կողմից օդային հարձակումների է ենթարկվել Shahed տեսակի դրոններով։

Ուկրաինայի բանակի օդային ուժերի հաղորդագրության համաձայն՝ հաջողվել է չեզոքացնել 24 դրոն երկրի 9 շրջաններում, այդ թվում՝ Կիևի մարզում։

Ուկրաինական իշխանությունների տեղեկություններով՝ տուժածներ չկան, հաղորդվում է, որ Վինիցայի շրջանում վնասվել է ենթակառուցվածքային շինություն, Դնեպրոպետրովսկի շրջանում բնակելի տուն և ջրախողովակ, Նիկոլաևսկի շրջանում՝ մասնավոր առանձնատան տարածքում հրդեհ է բռնկվել, ինչը արագ մարվել է։

Ռուսական կողմն, իր հերթին, հաղորդում է Ուկրաինային սահմանակից շրջաններին հասցված հարվածների մասին։ Օրլովի մարզում «ոչնչացվել է 3 անօդաչու, որոնցից երկուսն ընկել են բնակելի տներ», գրել է մարզի ղեկավար Անդրեյ Կլիչկովը՝ հավելելով, որ տուժածներ չկան։

Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի խոսքով՝ անցած գիշեր 55 ուկրաինական դրոն հարձակվել է շրջանի վրա, հարվածների հետևանքով վնասվել են «մի շարք պահեստային օբյեկտներ Կամենսկի և Մորոզովսկի շրջաններում», տուժածներ չկան։

Ըստ ռուսաստանյան աղբյուրների՝ թիրախավորվել է նաև Մորոզովսկի շրջանը, դրոնը վնասել է տեղի սուպերմարկետներից մեկը։

Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է դրոնների հարձակման հետևանքով մեկ ռեզերվուարում բռնկված հրդեհի մասին, որն ըստ ռուս պաշտոնյայի՝ մարվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած գիշեր ռուսական օդուժը ոչնչացրել է առնվազն 76 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնցից 36-ը սահմանամերձ Ռոստովի և 17-ը՝ Օրլովի շրջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG