Մատչելիության հղումներ

«Գնահատել տեխնիկական կարիքները՝ երկաթուղու սահմանային անցակետը գործարկելու համար»․ կայացավ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը


Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն այսօր պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ Մարգարա-Ալիջան անցման կետում այսօր տեղի ունեցած բանակցություններից որոշ մանրամասներ ներկայացնելով։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ կողմերը վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար, ինչպես նաև վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Սա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հինգերորդ հանդիպումն էր։

2022-ի հուլիսին Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Պայմանավորվածությունից երկու տարի անց՝ հայկական կողմն արձանագրել էր՝ Անկարայի քայլերը չի տեսնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG