Մատչելիության հղումներ

Վոլգոգրադի մարզում մարդատար գնացքի 8 վագոն դուրս է եկել գծերից, տուժածների թիվը հասնում է 100-ի


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Վոլգոգրադի մարզում Կազանից Ադլեր ուղևորվող մարդատար գնացքի վագոնները դուրս են եկել գծերից։ Տուժածները թիվը հասնում է հարյուրի։

Ըստ տելեգրամյան ալիքների՝ վթարը տեղի է ունեցել բեռնատար ավտոմեքենայի և գնացքի բախման հետևանքով։

«Կոտելնիկովոյի մոտ երկաթուղային անցում կա։ Ունի լուսացույց, բայց արգելափակոցներ չկան։ Թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, դեռ հստակ չէ, գուցե «ԿամԱԶ»-ը հայտնվել է այս անցումում, և գնացքը հարվածել է: Յոթ-ութ վագոն՝ մարդկանցով շրջվել է»,- ասել է Կոտելնիկովի վարչական շրջանի աղբյուրը։

Ավելի ուշ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հաստատել է տեղեկությունը՝ պարզաբանելով, որ ութ վագոն է շրջվել։

Գնացքների երթևեկությունն այդ հատվածում դադարեցված է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG