Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում ֆուտբոլի դաշտի վրա հրթիռային հարձակման զոհ է դարձել 12 հոգի, այդ թվում՝ երեխաներ, հայտարարել են իսրայելցի պաշտոնյաները։ Նրանք այդ հարվածի համար մեղադրել են «Հեզբոլլահ»-ին և խոստացել ծանր հարված հասցնել Իրանի կողմից աջակցվող լիբանանյան խմբավորմանը:
«Հեզբոլլահ»-ը հերքել է հարվածի համար պատասխանատվությունը։
Հրթիռը հարվածել է Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղի ֆուտբոլային դաշտին։ Կա 13 վիրավոր։
«Հեզբոլլահ»-ը ծանր գին կվճարի», - ասել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։