Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ՀՕՊ-ը հայտնում է Ռուսաստանի կողմից արձակված 20 ԱԹՍ խոցելու մասին


Ռուսական Geran 1/2 անօդաչու թռչող սարքի բեկորները, 25-ը հուլիսի, 2024թ.
Ռուսական Geran 1/2 անօդաչու թռչող սարքի բեկորները, 25-ը հուլիսի, 2024թ.

Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը հուլիսի 26-ի գիշերը խոցել է Ռուսաստանի կողմից արձակված 22 անօդաչու թռչող սարքերից 20-ը՝ երկրի չորս շրջանների ուղղությամբ։

Հարձակումները Խերսոնի, Սումիի, Ժիտոմիրի և Չեռնիգովի շրջանների վրա տեղի ունեցան մեկ օր անց այն բանից հետո, երբ Մոսկվան հարվածներ հասցրեց Դանուբի ուկրաինական Իզմայիլ նավահանգստի կայանքներին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միևնույն ժամանակ հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինական 6 ԱԹՍ՝ չորսը Ռոստովի և երկուսը Կուրսկի շրջանում:

Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG