Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի և Սիրիայի նախագահների՝ Մոսկվայում կայացած բանակցությունները՝ նշելով, որ «Պուտինն ու Ասադը քննարկել են աշխարհում և եվրասիական տարածաշրջանում հնարավոր զարգացումների սցենարներն ու հեռանկարները»։
Վլադիմիր Պուտինի և Բաշար Ասադի նախապես չազդարարված բանակցությունները կայացել են չորեքշաբթի երեկոյան։
Պեսկովը, սակայն, հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք նախագահները քննարկել են Բաշար Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հնարավոր հանդիպման թեման։
Ավելի վաղ թուրքական որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Ասադի և Էրդողանի բանակցությունները կարող են կայանալ Ռուսաստանի տարածքում։