Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Սիրիայի նախագահները։
Վլադիմիր Պուտինը Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման հրապարակային հատվածում նշել է, որ սա հնարավորություն է՝ խոսելու իրենց երկրների հարաբերությունների, տարածաշրջանում իրավիճակի մասին։
Սիրիայի նախագահն, իր հերթին, ասել է, որ հաշվի առնելով այն բոլոր իրադարձությունները, որոնք այսօր տեղի են ունենում ամբողջ աշխարհում և Եվրասիական տարածաշրջանում, «հանդիպումը կարևոր է թվում՝ դրանց զարգացման բոլոր մանրամասները քննարկելու համար»։