Մատչելիության հղումներ

Կիրանց. Նոր գծած սահման, անվտանգային մտահոգություններ, փոխհատուցման խնդիր


Կիրանց, Տավուշի մարզ, հուլիսի 24, 2024թ.
Կիրանց, Տավուշի մարզ, հուլիսի 24, 2024թ.

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածներից Կիրանց գյուղում՝ սահմանից ընդամենը մի քանի մետր հեռաավորության վրա տներ են։ Իսկ մի քանի մետր հեռավորության վրա պատն է, որը բաժանում է հայ-ադրբեջանական սահմանը։

Ամիսներ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ մայիսի 24-ից մինչև հուլիսի 24-ը տեղում ծառայությունն իրականացվելու է անցումային սխեմայով, և հուլիսի 24-ից հետո երկու կողմերում էլ սահմանապահները պետք է ծառայություն իրականացնեն։

Գյուղացիները «Ազատության»-ը պատմեցին, որ ժամանակ առ ժամանակ տեսնում են ադրբեջանցի սահմանապահների, նաև պատից այն կողմ ընթացող շինարարությունը։

Պատից այս կողմ՝ հայկական կողմում, կառուցվում է նոր ճանապարհը, ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։

Տեղացիներն այսօր «Ազատության» հետ զրույցում իրենց մտահոգությունը բարձրացրին անվտանգային առումով, վստահ չեն՝ քանի որ տներից մի քանիսը սահմանային պատից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա են։

Այդպիսի տներից մեկի տերը՝ Ալբերտ Սիմոնյանը պատմեց, որ սահմանազատման հետևանքով իր տղայի ու իր հայրական տունը, որ կառուցվել է 1969թ., մնացել են պատից այն կողմ։ Հիմա նրանք ստիպված տեղափոխվել են գյուղի այլ հատված՝ ինքն ապրում է փոքր տղայի տանը, իսկ մեծը Կիրանցի տներից մեկն է վարձակալել ժամանակավոր։ Նա ասում է՝ փոխհատուցման հարցը դեռ չի լուծվել, ու դեռ հայտնի չէ, թե որքան կշարունակեն այսպես մնալ։

«Ես լավ բան չեմ սպասում, չես կարա դու թուրքի հետ լավով խոսես, լավով ապրես։ Մենք մեր ղեկավարներից ոչինչ էլ չենք սպասում, եկավ Փաշինյանը երեք անգամ գյուղ, երեք անգամ եկավ, ժողովրդին ստեց, գնաց։ Մի անգամ էլ գյուղից հավաքվեցին, գնացին Երևան իր հետ հանդիպման, այնտեղ էլ ոչ մի խնդրի, ոչ մի հարցի լուծում չտրվեց», - ասաց տեղացիներից մեկը։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում

XS
SM
MD
LG