Ռուսաստանը ձեռնարկել է անօդաչու թռչող սարքով հինգերորդ հարձակումը Կիևի վրա երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին հաղորդում են ուկրաինացի զինվորականները՝ պնդելով, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են բոլոր օդային զինատեսակները նախքան մայրաքաղաք հասնելը։
Տուժածներ կամ ավերածություններ չկան, Telegram-ում հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
«Այս համակարգված հարձակումները... անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ևս մեկ անգամ ապացուցում են, որ օկուպանտն ակտիվորեն հնարավորություն է փնտրում Կիևին հարվածելու համար», - նշել է Պոպկոն, հավելելով, - «Նրանք փորձարկում են նոր մարտավարություն, նոր ուղիներ են փնտրում մայրաքաղաքին մոտենալու համար, փորձում են բացահայտել մեր ՀՕՊ-ի գտնվելու վայրը»: