Ադրբեջանում հուլիսի 13-ից մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորների թեկնածուների գրանցման համար փաստաթղթերի ընդունումը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Ռովզաթ Գասիմովն այսօր լրագրողներին ասել է, որ այսօրվա դրությամբ, 401 թեկնածու է գրանցվել։
Օրենքի համաձայն, թեկնածուի գրանցումը տեղի է ունենում քվեարկության օրվանից առավելագույնը 50 և նվազագույնը 30 օր առաջ:
Փաստաթղթերը կընդունվեն մինչև օգոստոսի 2-ը, երեկոյան ժամը 6-ը։
Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-ին։
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը հայտարարել է, որ բոյկոտում է սեպտեմբերի 1-ի ընտրությունները։