Առաջիկա կիրակի օրը Իսրայելի կառավարությունը կքվեարկի Պաշտպանության բանակի մարտական ստորաբաժանումներում ծառայության ժամկետը 4 ամսով երկարաձգելու և այն 3 տարվա հասցնելու նախագիծը:
Հաղորդվում է, որ դա պետք է լինի ժամանակավոր որոշում, որը կգործի մինչև 2032 թվականը:
Առաջարկը ներկայացրել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: Եթե հուլիսի 14-ին փաստաթուղթն ընդունվի, ապա այն հենց այդ պահից կմտնի ուժի մեջ:
Իսրայելի բոլոր քաղաքացիները, ներառյալ՝ երկքաղաքացիություն ունեցողները, և այլ երկրում ապրողները, 18 տարին լրանալուն պես զորակոչվում են։ Տղամարդկանց ծառայության ժամկետը 36 ամիս է, կանանց համար՝ 24 ամիս։ Մինչդեռ մարտական ստորաբաժանումներում ծառայելու դեպքում տղամարդկանց համար նախատեսված ժամկետը գործող օրենքի համաձայն 32 ամիս է։