Մատչելիության հղումներ

Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվա թռչող ԱԹՍ է խոցվել


ԱԹՍ, արխիվային լուսանկար
ԱԹՍ, արխիվային լուսանկար

Հուլիսի լույս 11-ի գիշերը Մոսկվայի մարզի Ստուպինո քաղաքի մոտ հակաօդային պաշտպանության ուժերն անօդաչու թռչող սարք են խոցել, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Նախնական տվյալներով՝ բեկորների անկման վայրում ավերածություններ կամ զոհեր չկան։

Astra տելեգրամյան ալիքը ենթադրաբար ՀՕՊ-ի թողած հետքերին վերաբերող տեղի բնակիչների փոխանցած տեսանյութեր է հրապարակել։

Ստուպինոն Մոսկվայինց մոտ 100 կիլոմետր է հեռու։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հուլիսի 3-ին էր հաղորդել Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարք խոցելու մասին։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն այսօր նշել է, որ անցած գիշեր Ռուսաստանի չորս շրջաններում ընդհանուր առմամբ հինգ անօդաչու թռչող սարք է խոցվել, երկուսը՝ Բրյանսկի մարզում, մեկական՝ Մոսկվայի, Տամբովի և Տուլայի շրջաններում։

Ռուսաստանն Ուկրաինային է մեղադրում այս հարձակումների համար։ Կիևը չի մեկնաբանում այս հաղորդումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG