Ուկրաինայի իշխանությունները հայտնում են առնվազն 20 զոհի և հինգ տասնյակ վիրավորների մասին ռուսական ուժերի զանգվածային հարվածների հետևանքով։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն «Ռոյթերս»-ին ասել է, որ 28 ամիս շարունակվող պատերազմի ընթացքում այսօրվա հարվածները Ռուսաստանի վատթարագույն հարձակումներից մեկն է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։ Հուլիսի 8-ին հրթիռակոծվել է նաև Կիևի մանկական հիվանդանոցը, փլատակների տակ հնարավոր է դեռ զոհվածների մարմիններ կան։