Մատչելիության հղումներ

Սլովակիայի վարչապետը գովաբանել է Օրբանին՝ Մոսկվա գնալու համար


Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն, 6-ը հուլիսի, 2024թ.
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն, 6-ը հուլիսի, 2024թ.

Մահափորձից հետո իր առաջին հրապարակային ելույթում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն գովաբանել է Հունգարիայի պաշտոնակից Օրբանին՝ Մոսկվա գնալու համար։ Վարչապետը ուղերձ է հղել Սուրբ Կիրիլի և Մեթոդիոսին նվիրված Սլովիակիայի պետական տոնի կապակցությամբ։

Նա մասնավորապես հայտարարել է, որ կցանկանար միանալ Հունգարիայի վարչապետի Մոսկվա և Կիև այցերին։

«Ես կցանկանայի իմ հիացմունքը հայտնել հունգարացի վարչապետին, որ առանց հապաղելու մեկնել է Կիև և Մոսկվա։ Եթե առողջական վիճակս թույլ տար, ես էլ հաճույքով կմիանայի նրան», - հայտարարել է Սլովակիայի առաջնորդը։

Նա շեշտել է՝ «խաղաղ նախաձեռնությունները երբեք բավարար չեն լինում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG