Մատչելիության հղումներ

Լեհաստանն ու Մերձբալթյան երկրները առաջարկում են պաշտպանական գիծ ստեղծել ՌԴ-ի ու Բելառուսի հետ ԵՄ սահմանի երկայնքով


Լեհաստանը, Լիտվան, Լատվիան և Էստոնիան Եվրամիությանը կոչ են արել պաշտպանական գիծ ստեղծել Ռուսաստանի և Բելառուսի հետ Եվրամիության սահմանի ողջ երկայնքով։

«Ռուսաստանի և Բելառուսի հետ Եվրամիության արտաքին սահմանին պաշտպանական ենթակառուցվածքների համակարգի կառուցումը կլուծի սուր և հրատապ անհրաժեշտությունը՝ ապահովելու Եվրամիության անվտանգությունը ռազմական և հիբրիդային սպառնալիքներից», - նշված է այդ երկրների առաջնորդների նամակում, որի տեքստին ծանոթ է «Ռոյթերս» գործակալությունը։

Ակնկալվում է, որ այդ առաջարկն այսօր ներկայացվելու է Բրյուսելում մեկնարկող Եվրամիության գագաթաժողովին։

Եվրոպական որոշ դիվանագետների գնահատմամբ, Ռուսաստանի և Բելառուսի հետ Եվրամիության 700 կիլոմետրանոց սահմանին նման գիծի կառուցելու համար մոտավորապես 2,5 միլիարդ եվրո է անհրաժեշտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG