Մատչելիության հղումներ

Ըստ Ադրբեջանի ՍԴ-ի՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը


Ադրբեջանի սահմանադրական դատարանի շենքը Բաքվում
Ադրբեջանի սահմանադրական դատարանի շենքը Բաքվում

Այսօր Ադրբեջանի սահմանադրական դատարանի պլենումը նիստ անցկացրեց և վճռեց, որ Միլլի մեջլիսն արձակելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ նշանակելու խորհրդարանում հունսի 21-ին ընդունված որոշումը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը։

Այդ հարցով Սահմանադրական դատարան էր դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները ևս անցկացվել են արտահերթ կարգով՝ նախատեսված ժամկետից մի քանի ամիս շուտ։ Ադրբեջանական ընդդիմադիր ուժերը, որ վերջին տարիներին պարբերաբար բոյկոտել են համապետական ընտրությունները, պնդում են, որ իշխանությունն արտահերթի գնալով մրցակիցներին զրկում է պատրաստվելու հնարավորությունից՝ չեզոքացնելով պոտենցիալ հակառակորդներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG