Մատչելիության հղումներ

«Հայհիդրոմետ»-ը հորդառատ անձրև ու Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում ջրի ելքերի զգալի մեծացումներ է կանխատեսում


Հեղեղումներ Լոռու և Տավուշի մարզերում, 26-ը մայիսի, 2024թ․
Հեղեղումներ Լոռու և Տավուշի մարզերում, 26-ը մայիսի, 2024թ․

Այսօր երեկոյան ժամերին և լույս 27-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղեկացնում է «Հայհիդրոմետ»-ը:

Ընդգծելով, որ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն հորդառատ՝ «Հայհիդրոմետ»-ը նախազգուշացնում է՝ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում սպասվում են ջրի ելքերի զգալի մեծացումներ՝ հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի անսպասելի վարարումից Լոռիում և Տավուշում ճանապարհներ, կամուրջներ, տներ են փլուզվել։ Հաղորդվել է 4 զոհի մասին։

Լոռու և Տավուշի մարզերի շուրջ 9 բնակավայր Կառավարությունն աղետի գոտի է ճանաչել, 300 միլիոն դրամ հատկացրել: Աղետի հետևանքների վերացման համար Հայաստանի կառավարությունը նաև միջազգային ընկերությունների աջակցությունն է ակնկալում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG