Մատչելիության հղումներ

ԵՄ-ն 100 հազար եվրո մարդասիրական օգնություն է հատկացնում աղետի գոտուն


Աղետի հետևանքները Լոռու մարզում, մայիսի 26, 2024թ.
Աղետի հետևանքները Լոռու մարզում, մայիսի 26, 2024թ.

Եվրոպական միությունը հատկացնում է 100 հազար եվրո մարդասիրական օգնություն՝ աջակցելու Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով առավել շատ վնասներ կրած գյուղերին։

ԵՄ ֆինանսավորումը հատկացվում է օժանդակելու Հայկական Կարմիր խաչի ընկերությանը խիստ անհրաժեշտ, այդ թվում՝ դրամական օգնություն և առաջնային անհրաժեշտության պարագաներ ուղարկելու գործում, ասված է հաղորդագրության մեջ։

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների հետևանքով տեղում գրանցված տեղումների քանակը հասել է 100 մմ-ի, որի հետևանքով առաջացել է Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի անսպասելի վարարում՝ վատթարացնելով հեղեղումների հետևանքները Լոռու և Տավուշի մարզերում։ Փլուզվել են ճանապարհներ, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել էին ջրով։ Հաղորդվել է 4 զոհի մասին։

Դեբեդի հեղեղը ջրել էր նաև երկաթուղային բեռնափոխադրումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG