Նախապատրաստվում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցը Ռուսաստան, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ չնշելով ստույգ ժամկետներ։
«Կարող եմ հաստատել, որ մենք նախապատրաստում ենք Հնդկաստանի վարչապետի այցը։ Դեռևս չեմ կարող ասել ժամկետների մասին, քանի որ ժամկետները հայտարարվում են կողմերի համաձայնությամբ, բայց մենք ակտիվորեն պատրաստվում ենք», - նշել է Ուշակովը։
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն էլ հայտարարել է, թե Ռուսաստանը վստահության աննախադեպ մակարդակի է հասել Հնդկաստանի հետ։
Հնդկաստանը ավանդաբար ամուր կապեր ունի Ռուսաստանի հետ, ձեռնպահ է մնում քննադատել Մոսկվային Ուկրաինա ներխուժելու համար։